12.09.2025
Միջնորդները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները
26.02.2017
Միջնորդները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդես են եկել հայտարարությամբ փետրվարի 25-ի վաղ առավոտյան ղարաբաղյան հակամարտության Շփման գծում մարդկային զոհերի պատճառ դարձած նոր բախումների վերաբերյալ: «Համանախագահները կոչ են անում կողմերին՝ Շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ», - ասված է հայտարարությունում: Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին: Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր միանգամից երկու ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումների մասին, որոնք կասեցվել են Պաշտպանության բանակի կողմից։ Ղարաբաղի ռազմական գերատեսչության վկայությամբ՝ զոհված ադրբեջանցիների մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում։ Ավելի ուշ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ հաստատել էր շփման գծում գիշերը տեղի ունեցած ծանր մարտերը և ադրբեջանական զինված ուժերի կրած կորուստները։