Ադրբեջանում 2017թ.–ին նախատեսվում է սկսել երկու տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Այդ մասին «Интерфакс-Азербайджан»–ին հայտնել են Ադրբեջանի կառավարությունում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանում սկսել են արտադրել «Zerbe» անօդաչուներ, իսկ այս տարի նախատեսվում է սկսել երկու նոր անօդաչուների արտադրություն։ 2016թ.–ին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը սկսել է Մատադոր և Մարադոր զրահամեքենաների արտադրությունը, ինչպես նաև տարբեր տիպի նռնակների, ինչպես նաև դիպուկահար հրացանների։