Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում վիզային ռեժիմի վերացման շուրջ Վրաստանի հետ աշխատելու համար։ Կարասինի խոսքերով՝ այդ հարցում առկա դրական միտումները պետք է ամրապնդվեն 2017 թվականին. «Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա նախագահ Վլադիմիր Պուտինը կատարելապես հստակ հայտարարեց, որ չի բացառվում փոխադարձ հենքով Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հնարավորությունը», - ասել է Կարասինը։ 2015 թվականի դեկտեմբերին Ռուսաստանն էականորեն ազատականացրել է Վրաստանի համար վիզային ռեժիմը, և ՌԴ-ի կողմից տրվող վիզաների քանակը կրկնապատկվել է։