21.04.2025
Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը շահագործման է հանձնվելու հունիսին վերջին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի իշխող կուսակցությունն արտակարգ համագումար է անցկացնելու

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը մայիսի երկրորդ կեսից հետո արտակարգ համագումար է անցկացնելու։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ մայիսի 2–ին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար խորհուրդը հավաք է անցկացնելու, որից հետո ենթադրաբար մայիսի 21–ին տեղի է ունենալու կուսակցության արտակարգ համագումարը։

Նշվում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հանրաքվեի արդյունքների պաշտոնական տվյալների հրապարակումից հետո իշխող կուսակցությունը անդամության հրավեր է ուղարկելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Իսկ արտակարգ համագումարի ժամանակ էլ սպասվում է, որ Էրդողանը կրկին կգլխավորի AKP–ն։

Նշենք, որ սահմանադրական փոփոխություններով Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական համակարգին եւ նախագահը կարողանալու է լինել կուսակցական։ 

Զախարովան ադրբեջանական ԶԼՄ-ների հոդվածները որակել «գռեհիկ»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան