25.11.2024
Բլոգեր Լապշինը ծանոթացել է քննության ընթացքին
prev Նախորդ նորություն

Մամեդյարով. Բանակցություններում ամեն ինչ կախված է լինելու ՀՀ իշխանության քաղաքական կամքից

Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում մնում է անփոփոխ։ Այդ մասին Report –ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

Նա նշել է, որ Մոսկվայում հանդիպման նախաձեռնությունը գալիս է ռուսական կողմից, որը հանդես է գալիս, որպես միջնորդ հայ–ադրբեջանական հակամարտությունում։

«Սպասվող հանդիպմանն ամեն ինչ կախված է լինելու ՀՀ–ի ղեկավարության քաղաքական կամքից։Խոսքը գնում է Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերման մասին»,–նշել է նա։

Ըստ Մամեդյարովի, մամուլի համար բանակցությունների փակ լինելը պայմանավորված է ՌԴ ԱԳՆ–ի պրոտոկոլային ծառայության պահանջով։

«Այն, որ հանդիպումն անցնելու է փակ դռների հետևում խոսում է այն բանի մասին, որ ինչ–որ հետաքրքիր բաներ են սպասվում»,–նշել է Մամեդյարովը։
Նա հավելել է, որ բանակցությունների արդյունքների մասին կարվի պաշտոնական հայտարարություն։