25.11.2024
Ադրբեջանի առաջին տիկնոջ համար աշխատակազմ կստեղծվի
prev Նախորդ նորություն

Բաքվում դատում են Մարատ Ուելդանով-Գալստյանին

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր կայացավ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանի դատական նիստը: 


Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նիստը դռնփակ է եղել, դատախազն ընփերցել է մեղադրանքը, որից հետո ելույթ է ունեցել Ուելդանովը` հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում:  


Նիստը կշարունակվի ապրիլի 28-ին:


Ավելի վաղ VERELQ-ը հայտնել է, որ ՌԴ քաղաքացիներ Մարատ Ուելդանովը և Ելենա Մակարենկոն 2016 թվականի հուլիսի 9-ին բերման էին ենթարկվել Բաքվում: 15 օր անց Մակարենկոն ազատ արձակվեց: Ինչպես հայտնել են Ուելդանովի և Մակարենկոյի հարազատները` Մարատին սկզբնական շրջանում մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսելու մեջ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ թմրանյութերի պահման և տարածման մեղադրանք առաջադրեցին:


Ուելդանովի հարազատներին ուղղված նամակում ՌԴ-ում Բաքվի դեսպանատունը պարզաբանել էր, որ նրա դեմ գործը զգալիորեն դժվարանում է բերման ենթարկվածի ազգության պատճառով:  


Օրերս, դիմելով VERELQ-ի խմբագրություն, Մարատի քույրը տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ և նա նշել է, որ նրան բերման երնթարկելուց հետո առաջին օրերին ծեծի են ենթարկել: