25.11.2024
Դեսպան. Թուրքական ներդրումներն Ադրբեջանում հատել են 9 մլրդ դոլարի սահմանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի առաջին տիկնոջ համար աշխատակազմ կստեղծվի

Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի լրացումներ է կատարել «Պետական ծառայության մասին» օրենքում, որոնք ուղղված են առաջին փոխնախագահի՝ պետության ղեկավարի տիկին Մեհրիբան Ալիևայի գործունեության ապահովմանը, հաղորդել է Ինտերֆաքս գործակալության թղթակիցը:


Տվյալ փոփոխություններն անհրաժեշտ են՝ առաջին փոխնախագահի ծառայության մեջ գտնվող պետծառայողների կարգավիճակը որոշելու, դասակարգումն ապահովելու համար: Ընդունված փոփոխությունները նախատեսում են պետական կառավարման համակարգում նոր կառույցների, այդ թվում՝ վարչական և օժանդակ պաշտոնների ստեղծում:

Հիշեցնենք, որ Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի առաջին փոխնախագահ է նշանակվել 2017 թ. փետրվարին: