22.11.2024
Պուտին. Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկի հետ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյան. ԱՄՆ-ը չի ցանկանում վիրավորել Թուրքիային՝ ճանաչելով Ցեղասպանությունը

Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի: Այդ մասին ապրիլի 22-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով է մի շարք առաջատար միջազգային լրատվամիջոցների՝ Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին:

Սարգսյանը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների 51 նահանգներից 44-ը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: "Միացյալ Նահանգների նախկին նախագահներ բազմաթիվ անգամ արտաբերել են այդ բառը, բազմաթիվ անգամ խոսել են Ցեղասպանության մասին, իսկ Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը մեծ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Միացյալ Նահանգների նախագահ պարոն Օբաման, լինելով կոնգրեսական, բազմաթիվ անգամ ասել է Ցեղասպանություն բառը, և հիմա էլ նրա խոսնակները, մեկնաբանելով այս հարցը, ասում են, որ պարոն Օբամայի կարծիքը չի փոխվել: Իհարկե, մենք կցանկանայինք, որ այսօր իր ուղերձում պարոն Օբաման ասեր Ցեղասպանություն բառը: Եթե չի ասել, կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի", - նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը ասել է, որ ականատես է եղել բազմաթիվ քննարկումների, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: "Եվ նրանք չեն ասել, որ ցեղասպանություն չի եղել: Բազմաթիվ անգամ նրանք ասել են՝ այո՛, եղել է Ցեղասպանություն, բայց այս պահին Միացյալ Նահանգների շահերից չի բխում Ցեղասպանության ճանաչումը: Կարծում եմ, այս դեպքում էլ նման է այն իրավիճակին, ինչ ես ասացի", - հավելել է նա:

Նշենք, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունը հիշատակում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի 44-ի նահանգների կողմից: Բարաք Օբաման սենատորի և նախագահի թեկնածուի կարգավիճակում բազմաթիվ անգամ խոստացել է ընտրվելուց հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն 2009թ.-ի ապրիլի 24-ին հղելով իր ուղերձը հայ համայնքին Օբաման խոսել է հայերեն և 1915թ.-ի իրադարձությունները նկարագրելիս օգտագործել Մեղ Եղեռն եզրույթը: