24.11.2024
Համախմբվենք բանակի շուրջ և դուրս շպրտենք թուրքերին Հայաստանից. Խաչիկ Ասրյան
prev Նախորդ նորություն

Տրանսպորտային կոլապս Երևանում. որոշ ավտոբուսներ չեն աշխատում, մարդիկ մնացել են փողոցում

Այսօր առավոտվանից Երևանի կանգառներում մարդկային կուտակումներ են:


Պատճառը որոշ ավտոբուսների վարորդների բոյկոտն է: Ըստ շրջանառվող լուրերի, այդպիսով նրանք բողոքում են քաղաքապետրանի կողմից ներդրված՝ մետաղադրամ ընդունող սարքերով նոր ավտոբուսների դեմ: Այլ աղբյուրներից էլ հայտնում են, թե պատճառն այն է, որ վարորդների աշխատավարձը կրճատել են, այդ պատճառով էլ վարորդները դուրս չեն եկել աշխատանքի:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին, տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում սկսեց աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։ "Նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ ետևի դռնով",- տեղեկացնում են կառույցից։


Այս պահի դրությամբ որևէ բացատրություն, թե ինչ է իրականում կատարվում, որ մարդիկ առավոտվանից չեն կարողանում հասնել աշխատավայր, Երևանի քաղաքապետարանից չեն տալիս: Միայն խոստանում են առաջիկաայում հանդես գալ հայտարարությամբ: