Համախմբվենք բանակի շուրջ և դուրս շպրտենք թուրքերին Հայաստանից. Խաչիկ Ասրյան
Հայոց ազգային բանակը յուրաքանչյուրիս համար բացարձակ արժեք է այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Երկիր մոլորակում բնակվող յուրաքանչյուր հայ մարդ պարտավոր է հայոց ազգային բանակի անընդհատ հզորացման գործում ներդրում ունենալ այնչափ, որ չափելն անհնար լինի: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
"2002 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի դեկտեմբերը «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, այնուհետև 2010 թվականի հունվարից մինչև հիմա «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայոց ազգային բանակի բազմաթիվ զորամասերում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի ու Նախիջևանի, Արցախի և Ադրբեջանի սահմանագծի գրեթե բոլոր մարտական հենակետերում իրականացրել է 1.500-ից ավելի հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ՝ միշտ բարձրացնելով հայոց ազգային բանակի հեղինակությունը և միշտ նպաստելով Հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանն ու մարտական ոգու պահպանմանն ու հզորացմանը:
Համախմբվե՛նք բանակի շուրջ և թուրքերին դուրս շպրտենք Հայաստանի տարածքից. ահա՛ օրվա հրամայականը:
Հավատքո՛վ, Ուժե՛ղ, Միասնա՛կան",- ասված է հայտարարության մեջ: