24.11.2024
Իսկ ի՞նչ կլինի, երբ ռուս խաղաղապահները հեռանան. Արցախի ՄԻՊ-ը մեխանիզմներ է առաջարկում
prev Նախորդ նորություն

Վերադարձված գերիների նկատմամբ իրավական գործընթաց սկսելը ճիշտ չեմ համարում. Արցախի ՄԻՊ

Մարդասիրական առումով էլ ճիշտ չէ, որ Ադրբեջանի գերությունից վերադարձած հայ գերիներին ներգրավեն իրավական գործընթացներում: Այս մասին «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում». ռազմագերիներ, մշակութային վանդալիզմ՝ Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ արձագանքելով հարցին, թե որքանո՞վ է օրինաչափ հայ գերիների կալանավորումը և նրանց մեղադրանք առաջադրելը:


ՄԻՊ-ը նշեց, որ պատերազմից հետո վերադարձված գերիների հետ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել, և կարող է ասել, որ նրանք հոգեբանորեն այնպիսի իրավիճակում չեն, որ անմիջապես ներգրավվեն նման գործընթացների մեջ: Ըստ Ստեփանյանի՝ նրանք պետք է վերականգնողական փուլ անցնեն որոշակի իրավական գործընթացներից առաջ:


"Նման ձևով գործընթացներ սկսելը ես ճիշտ չեմ գնահատում: Մարդիկ առանց այն էլ բավականին դժվար իրավիճակով են անցնում Ադրբեջանում, իրավապաշտպանների ու ՄԻՊ-ի կողմից փաստագրված է նաև, թե ինչպիսի խոշտանգումների են նրանք ենթարկվում գերության մեջ: Հետևապես անմիջապես նման գործընթացի մեկնարկը նրանց նկատմամբ ճիշտ չէ",- հավելեց Արցախի ՄԻՊ-ը :


Նշենք, որ քննարկումը կազմակերպել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը: