24.11.2024
Վերադարձված գերիների նկատմամբ իրավական գործընթաց սկսելը ճիշտ չեմ համարում. Արցախի ՄԻՊ
prev Նախորդ նորություն

«Հայաստան» խմբակցությունը դեմ չէ սահմանագծմանն ու սահմանազատմանը, բայց պայմաններ են պետք

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:


Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրել է հայտարարության նախագիծ մշակելու դրդապատճառներն ու հիմք հանդիսացած խնդիրները:


«Նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանն իր պարտավորվածությունները չի կատարում եւ դեռ ավելին` հայ-ադրբեջանական սահմանին իրականացնում է սադրանքներ, որոնք խարխլում են այն խաղաղության վիճակը, որի մասին մենք մտածել էինք: Եվ այս պայմաններում այսպես հապճեպ, արագ գնալ սահմանազատման եւ սահմանագծման` հարվածի տակ դնելով Արցախի ճակատագիրը` անընդունելի ենք համարում»,- մասնավորապես նշել է նա` հավելելով, որ խմբակցությունը դեմ չէ սահմանագծմանն ու սահմանազատմանը, սակայն դրա համար պայմաններ են պետք:

Նա նաեւ ընդգծել է, որ, մասնավորապես, հայտարարությամբ խմբակցությունը դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններն ու իրենց պարտավորվածությունները չկատարելը:


Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանի խոսքով` քննարկվող նախագիծը խմբակցությունը չի լրամշակել, եւ այսօր էլ դրանում առկա են անընդունելի դրույթներ: Պատգամավորի գնահատմամբ` նախագիծն առավելապես ներքաղաքական է, եւ այն որեւէ կերպ չի նպաստելու ՀՀ Կառավարության դիրքերի ուժեղացմանը բանակցային գործընթացում: Նա գործընկերներին առաջարկել է հավանություն չտալ հայտարարության նախագծին:


Քննարկման արդյունքում հանձնաժողովը հայտարարության նախագծին բացասական եզրակացություն է տվել: