Կառավարությունը փորձում է իր բոլոր թիմակիցներին ապահովել պաշտոններով. Աննա Մկրտչյան
Կառավարության ներկայացրած "Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին" օրենքում փոփոխությունները միայն արտաքուստ տեխնիկական փոփոխություն են թվում, իրականում դրանք ցույց են տալիս իշխանությունների վարած նպատակաուղղված քաղաքականությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարեց "Պատիվ ունեմ" խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով, օրինագծով նախատեսվում է ՊՈԱԿ-ի ղեկավարներին հավակնող անձանց համար գրաքննության նվազեցում: "Այլ կերպ ասած՝ փոփոխություններով հնարավորություն է տրվում մասնագիտական հմտություններ չունեցող անձանց կոնկրետ պաշտոններ զբաղեցնելու", - հայտարարեց պատգամավորը:
Նա վստահ է, որ գործող իշխանությունները չեն ցանկանում աշխատել ՊՈԱԿ-ի որոշ ղեկավարների հետ, սակայն "յուրայինների" մեջ չեն կարողանում գտնել այն անձանց, ովքեր կհամապատասխանեն գործող չափանիշներին եւ իրենց գիտելիքներին, փորձով ի վիճակի կլինեին արդյունավետ կառավարել ՊՈԱԿ-ը: Ուստի իշխանությունները որոշել են պարզապես իջեցնել ներկայացվող պահանջների նշաձողը։
"Բացի այդ, գործող իշխանության ներկայացուցիչներն ունեն բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, մարդիկ, որոնք ժամանակին իրենց հետ են գնացել։ Այսօր այդ մարդիկ պաշտոններ են ուզում, և իշխանությունները նման քայլեր են ձեռնարկում իրենց պաշտոններն ապահովելու համար", - հայտարարեց նա։