Կառավարությունն առաջարկում է ընդլայնել ՀԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը
Կառավարությունն առաջարկում է ընդլայնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների շրջանակը։
Ներկայացնելով ’’պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը բնապահպանության փոխնախարար Գայանե Գաբրիելյանը նշեց, որ վարչության պետի կամ բաժնի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն 4-3 տարվա պետական ծառայության ստաժ:
Գաբրիելյանի խոսքով՝ պետական ծառայության համակարգում վարչության ղեկավարի, բաժինների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնները համադրելի են ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնի հետ: Համապատասխանաբար այդ պաշտոնում կարող են նշանակվել համապատասխան հմտություններ ունեցող անձինք, որոնց "Պետական ծառայության մասին" օրենքով թույլատրվում է պետական ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնել:
Գաբրիելյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան պետական ծառայության ստաժ կամ մասնագիտական փորձ ունեցող մարդկանց մասնակցել ՊՈԱԿ-ի ղեկավարների ընտրություններին:
Հերթական փոփոխության համաձայն՝ անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը վարձակալության է հանձնվելու ոչ թե կառավարության որոշմամբ, այլ կառավարության որոշմամբ հաստատված կարգով: