26.11.2024
Հայաստանում կատարվել է 1 217 391 պատվաստում
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակման 189 նոր դեպք և 22 մահ մեկ օրում

Նոյեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 189 նոր դեպք:


Կատարվել է 4172 թեստավորում, ունենք 1072 առողջացած: Ընդհանուր կատարվել է 2 360 218 թեստավորում:


Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 120 դեպք, որոնցից 316 198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ:

Անցած մեկ օրում արձանագրվել է 21 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել:


Այլ հիվանդության պատճառով մահացել է 1 մարդ: Նման մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1440 է: