2.10.2023
Կառավարությունը 400 միլիոն դրամ է հատկացրել Սյունիքի ենթակառուցվածքների զարգցաման համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերը 700-ով ավել են պաշտոնական վիճակագրությունից

Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերը 700-ով ավել են պաշտոնական վիճակագրությունից: Խնդիրն անհանգստացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նա անդրադարձավ դրան կառավարության նոյեմբերի 25-ի նիստի ժամանակ:


Տեղեկացնելով, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերի ու Առողջապահության նախարարության տվյալների մեջ արձանագրվել է շեղում՝ Փաշինյանը նշեց, որ նշանակված է քննություն, որպեսզի «պարզենք, թե ինչն է մահերի վիճակագրությունների տարբերությունը»։


«Պետք է հասկանանք, վերստուգենք, թե այդ մահերից որքանն է իրոք եղել Covid-ի հետևանքով, որքանը՝ այլ պատճառով, պարզապես նախկինում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շրջանում։ Ըստ էության, մոտ 700 դեպքի տարբերություն ունենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս իրավիճակն ամենայն լրջությամբ պետք է քննել:


«Կպարզենք՝ արդյոք որևէ չարամտություն եղել է որևէ մեկի կողմից՝ որևէ տվյալ թաքցնելու։ Եթե կպարզվի, որ չարամտություն կա, չարամտության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ի վերջո մահերի պատճառահետևանքային կապը պետք է արձանագրվի», - ասաց նա:


 


 


 


 

Մնում է կռահել, թե որտեղ են իշխանությունը ծրագրում այլընտրանքային Երևան կառուցել. Օհանյան
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի