27.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք. արձանագրվել է 40 մահ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 400 միլիոն դրամ է հատկացրել Սյունիքի ենթակառուցվածքների զարգցաման համար

Կառավարության նոյեմբերի 25-ի որոշմամբ 400 միլիոն դրամ է հատկացվել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ մարզի ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու նպատակով։


Համաձայն որոշման, հատկացված գումարից 105 միլիոնը տրամադրվելու է պայմանով պարտքերի դիմաց, 223․7 միլիոնը՝ 43 «սենդվիչ» պանելային շարժական տնակներ ձեռք բերելու համար։ Տնակներից 30-ը տրամադրվելու է պաշտպանության նախարարությանը, 7-ը՝ Զինված ուժերի կառույցներին, 3-ը՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը, 2-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, 1-ը՝ ԱԱԾ-ին։


Որոշման մեջ ասվում է, որ կառավարությունը փոխհատուցելու է նաև Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելու ժամանակ նոյեմբերի 14-16-ի ընթացքում տրամադրված վառելիքի, գազի ծախսը։