27.11.2024
«Հայաստան» դաշինքը սահմանազատման հարցով խորհրդարանական լսումներ է հրավիրել
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք. արձանագրվել է 40 մահ

Հայաստանում նոյեմբերի 24-ին կատարվել է 7 666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 1 217 մարդ։ Արձանագրվել է մահվան 40 դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։


Նոյեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 336 330 դեպք, որոնցից 311 078-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 334 501 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 16 421 պացիենտ:


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 419 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 410 է: