4.05.2025
Հրդեհ Վանաձորում. 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
prev Նախորդ նորություն

«Հայաստան» դաշինքը սահմանազատման հարցով խորհրդարանական լսումներ է հրավիրել

Ազգային ժողովում ընթանում են «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումները:


Քննարկման առարկա կդառնա խմբակցության առաջարկած հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցով Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:


Լսումներին հրավիրված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները, արտախորհրդարանական քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռազմական գործիչներ, մտավորականներ:


Բացելով լսումները՝ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ լսումները լավ հնարավորություն են արտախորհրդարանական ուժերի համար ներկայացնելու իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:


Լսումները հնարավորություն են ընձեռում խորհրդարանի ամբիոնն օգտագործել միջազգային կազմակերպություններին կոչ անելու, ինչպես նաեւ գործող իշխանություններին պահանջներ ներկայացնելու համար:


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք. արձանագրվել է 40 մահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով