19.06.2025
Վաղը կարող է լինել հայոց պատմության ամենածանր, վճռող օրերից մեկը. Սոֆյա Հովսեփյան
prev Նախորդ նորություն

Հրդեհ Վանաձորում. 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից տարածքում այրվում է փայտե տնակ՝ ինքնաշեն կցակառույցով։


ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 08:25-ին։ Այրվել է փայտե տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով (մոտ 200 քմ)։ Տուժածներ Ն. Մ.-ն, Զ. Ա.-ն (ծնված 1952 թ.) և Ա. Ա.-ն ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։


 

«Հայաստան» դաշինքը սահմանազատման հարցով խորհրդարանական լսումներ է հրավիրել
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին