4.10.2024
Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերը 700-ով ավել են պաշտոնական վիճակագրությունից
prev Նախորդ նորություն

Մնում է կռահել, թե որտեղ են իշխանությունը ծրագրում այլընտրանքային Երևան կառուցել. Օհանյան

Հայաստանի իշխանություններն, ըստ էության, կատարում են թուրք-ադրբեջանական պահանջները։ Առանց սահմանների պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու՝ իշխանությունները գերադասում են խոսել այլընտրանքային ճանապարհների և գյուղերի բնակչության թվաքանակի մասին։ «Դատելով ամենից՝ նրանք մտադիր են հետագայում կառուցել նաեւ այլընտրանքային գյուղեր, մնում է միայն կռահել, թե որտեղ կլինի այլընտրանքային Երեւանը», - այսօր՝ նոյեմբերի 25-ին, խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է հիմնական զեկուցող, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:


Նրա խոսքով, ադրբեջանական կողմը շարունակում է նոր եւ նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Օհանյանը հարց է ուղղել, թե ինչ են անում ի պատասխան Ադրբեջանի գործողությունների Հայաստանի իշխանությունները։ Ընդդիմադիրը նշել է, որ գործող իշխանությունները, անտեսելով և քայքայելով բանակցությունների, ժողովրդավարության և միասնականության ներուժը, խախտելով որոշումների ընդունման միջազգային ներքին ընթացակարգերը, պարտության են մատնել Հայաստանին և Արցախին: Արդյունքում ստորագրվեց «կապիտուլյացիոն հայտարարություն», իսկ Արցախը հայտնվեց աշխարհագրական տեսանկյունից անկլավի վիճակում, հայտարարեց նա։


Չգիտակցելով, որ հետագայում պետք է անցնեն սահմանների հստակեցման գործընթացներ՝ անտեսելով առկա դիրքային արտոնությունները, մարտական գործողությունների դադարեցումից հետո, առանց որևէ իրավական հիմքերի, Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին հանձնեցին Հայաստանը Արցախի հետ կապող տարածքները, կարևոր սահմանային կետերն ու ճանապարհները։ Այսպիսով, Հայաստանը հայտնվել է հակառակորդի մշտական ճնշման ճիրաններում։ Ավելին, դիրքերի կահավորման և համապատասխան ինժեներական կառույցների ապահովման ուղղությամբ պատշաճ աշխատանքներ չեն իրականացվել։ Օհանյանը խորհուրդ է տվել ուսումնասիրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները, որոնցում նշվում են բոլոր այն ճանապարհները, տարածքները, շինությունները, դպրոցների շենքերը, որոնք բանավոր և/կամ գրավոր պայմանավորվածությունների արդյունքում հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ:


Այս ամենի ֆոնին իշխանություններն առաջ են տանում «խաղաղության կեղծ դարաշրջանի» օրակարգը։ «Անհասկանալի է, թե ում շահերն են առաջ տանում գործող իշխանությունները ՝ դիվանագիտական հնարավորությունների ոչ լիարժեք կիրառման միջոցով և դաշնակիցների հետ հետևողական հարաբերություններ ձևավորելով», - ասել է Օհանյանը:


«Հայաստան» դաշինքը դեմ չէ տարածաշրջանում սահմանազատման եւ սահմանագծման կամ խաղաղության հաստատման գործընթացին, նշել է նա՝ հավելելով, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն անհրաժեշտ պայմանների ձեւավորումից հետո եւ ոչ ի վնաս Հայաստանի եւ Արցախի շահերի։ Նա ընդգծել է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է բացառեն Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու հնարավորությունը։ Պատգամավորը հավելել է, որ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս նաեւ հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, բայց ոչ անվտանգության եւ ինքնիշխանության մակարդակի նվազման հաշվին: Թուրք-ադրբեջանական նախապայմաններն այս հարցում անընդունելի են։

Լեհաստանը Հայաստանին AstraZeneca պատվաստանյութի 201 640 դեղաչափ է նվիրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում