23.11.2024
Խաղաղությո՞ւն. Հայաստանը մտել է 1–օրյա չհայտարարված պատերազմների դարաշրջանի մեջ. Թևանյան
prev Նախորդ նորություն

Ավանդաբար Արթուր Ղազինյանը նորից չընտրվեց

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 23-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:


ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Մինչեւ հարցին անդրադառնալը հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Գեղարքունիքում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական կողմի՝ նոյեմբերի 22-ին արձակած կրակոցների հետեւանքով զոհված Սուրեն Սաֆարյանի հիշատակը:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներեքերորդ անգամ դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: