21.04.2025
Փորձագետներ. ՀՀ-ում հեղաշրջումը քիչ հավանական է
prev Նախորդ նորություն

ԱԱԾ. Ահաբեկիչները չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները

Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները:

«Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ»,– ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ բանակցությունները շարունակվում են, երկուստեք պահանջների առումով ոչինչ չի փոխվել, իսկ Ժիրայր Սեֆիլյանի հետ բանակցություններ չեն ընթանում։
Լեռնային Ղարաբաղի ԶՈւ-ում մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան