24.11.2024
Երևանը դիմում է Մոսկվային՝ կոչ անելով պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը. ԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն հայտնում է 4 վիրավորի մասին. հակառակորդն ունի մարդուժի մեծ կորուստներ

Հայ-ադրբեջանական սահմանին նոյեմբերի 16-ի կեսօրից ընթացող տեղայի մարտերի հետևանքով հայկական կողմը հայտնում է 4 վիրավորի մասին: Հակառակորդը, համաձայն ՊՆ-ի հաղորդագրության, ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։


"Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին", - ասված է հաղորդագրության մեջ։