4.04.2026
Իրադրությունն արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Երևանը դիմում է Մոսկվային՝ կոչ անելով պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը. ԱԽ քարտուղար

Երևանը դիմում է Մոսկվային՝ կոչ անելով պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ համաձայն 1997 թվականի երկկողմ պայմանագրի: Այդ մասին Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակումների մասին:


«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին, ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով», - ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ սա բանավոր դիմում է, որն ունենալու է համապատասխան ընթացակարգային կիրառություն։


Նրա տվյալներով, այս պահին շարունակվում են մարտական գործողություններ ընթանալ Հայաստանի արևելյան սահմանին: «Մայիսի 12-ից սկսած Հայաստանի սուվերեն տարածքում գտնվում են Ադրբեջանի զինված ուժերը։ Այսօրվա սրացումը կախված Է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ», - ասել է նա։


Նա նաև նշել է, որ հայկական կողմից կան կարուստներ և վիրավորներ՝ հստակ չնշելով նրանց թիվը: «Այս պահին դեռևս հստակ չենք կարող խոսել կորուստների ստույգ թվի մասին, բայց կան վիրավորներ և կան կորուստներ», - ասել է նա։


Պաշտպանության նախարարության տվյալներով ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։


Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։


ՊՆ-ի հաղորդմամբ, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ "Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից", - ասված է հայտարարության մեջ։


 

ՊՆ-ն հայտնում է 4 վիրավորի մասին. հակառակորդն ունի մարդուժի մեծ կորուստներ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար