12.10.2024
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Իրադրությունն արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ

Պաշտպանության նախարարության տվյալներով ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։


Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։


 


ՊՆ-ի հաղորդմամբ, ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ "Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից", - ասված է հայտարարության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են ձեռնարկել Հայաստանի արևելյան սահմանի ուղղությամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու համար:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև փոխհրաձգությունը տեղի է ունենում Սյունիքի մարզի Ծիծեռնաքարի շրջանում: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորականները հայ զինծառայողներից պահանջել են երկու մարտական դիրքեր թողնել Ծիծեռնաքար սարի շրջանում։


 


 

Երևանը դիմում է Մոսկվային՝ կոչ անելով պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը. ԱԽ քարտուղար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ