19.04.2025
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորընտիր պատգամավորը երդվել է
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք, գրանցվել է 58 մահ

Հայաստանում նոյեմբերի 15-ին կատարվել է 7 699 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 1 617 մարդ։ Արձանագրվել է մահվան 52 դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։


Նոյեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 260 268 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ:


Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 7 107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 385 է:

ԱԺ-ում փակ ռեժիմով կանցկացվեն ռազմագերիների հարցով հրատապ քննարկումներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար