24.11.2024
Փոխոստիկանապետ. Առայժմ Սեֆիլյանին ազատ արձակելու և զինված խմբի մոտ բերելու նպատակ չկա
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ժիրայր Սէֆիլյանը հեռախոսազրույց է ունեցել Պավել Մանուկյանի հետ

Շաբաթներ առաջ զինված հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված Ժիրայր Սէֆիլյանը հուլիսի 17-ին զրուցել է Երևանի ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում իրականացրած խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում է armlur-ը՝ հղում կատարելով Պավել Մանուկյանի հետ հեռախոսային զրույցին:

Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, հուլիսի 17-ի լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկուս՝ վիրավերվել: Սեֆիլյանի կողմանկիցները պահանջում են ազատ արձակել արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին ու Ոլոդյա Ավետիսյանին: Բացի այդ նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հարցին՝ արդոք բանակցություններ են տարվում ոստիկանության հետ եւ ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, Մանուկյանը բացասական է պատասխանել:

«Չի եղել այդպիսի բան, մեզ հետ հեռախոսազրույց է եղել: Մենք պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակեն, իրենք ասում են`տանենք ժիրայր Սէֆիլյանի անձի հետ հանդիպեք, ծաղրում են էլի: Պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանը պետք է մասնակցի հետագա գործընթացներին», - ասել է նա՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի հետ:

«Այո, հեռախոսը տվել են, խոսել եմ», - ասել է նա՝ հավելելով, որ Ժիրայր Սէֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: «Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր է կատարվել, բայց ինքը տեղյակ չէր: Դրա համար ասեց` որոշեք ինքներդ», - նշել է նա: Հարցին, թե չե՞ք պատրաստվում հանձնվել, Մանուկյանը պատասխանել է. «Մենք գնալու ենք մինչև վերջ: Պատանդներն իրենց հանգիստ են զգում, ամեն ինչ կանենք, որ պատանդներին ոչինչ չպատահի նույնիսկ «շտուրմի» դեպքում»: