20.04.2025
ՌԴ խաղաղապահները մեկ ամսում ապահովել են ավելի քան 7 հազար մարդու անվտանգ տեղաշարժ Ղարաբաղ
prev Նախորդ նորություն

Մահացել է Կ․ Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետը

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մահացել է ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը։


Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս»–ը, վարդապետ Անուշյանը 2019 թվականից իրականացնում էր Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական խորհրդի առաջնորդի պարտականությունները, սակայն հիվանդության հետ կապված երկար ժամանակ բուժվում էր։


Վերջին ամիսներին առողջության մեջ դրական տեղաշարժ կար, սակայն նախորդ շաբաթ կրկին տեղափոխվել էր հիվանդանոց եւ նոյեմբերի 14–ի երեկոյան մահացել։


 

Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար