Հուսամ հասկացաք, թե Առուշ Առուշանյանն ինչո՞ւ է կալանավորված. նախկին ՔՊ-ական
Հուսամ հասկացաք, թե Առուշ Առուշանյանն ինչո՞ւ է կալանավորված։ Այս մասին գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում Ադրբեջանի կողմից մաքսակետերի տեղադրմանը.
«Չէ՜, հեքիաթ չպատմեք, թե սոցիալական աջակցություն է ցուցաբերել քաղաքացիներին, որն ընտրակաշառք է համարվել, բա Գյումրու ընտրության կաշառքը դարձավ նոր պաշտոն, ոչ թե ձերբակալություն...
Երեկ էլ Բերդի համայնքապետին են կալանավորել՝ ապօրինի շինարարության համար։ Ամբողջ երկիրը թուրքի ձեռը տվեցին ու դա օրինական է...
Կալանավորող չկա, մարդիկ էլ համաձայն են, կեղծ բարեպաշտ են...»։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմն այսօրվանից, ժամը 00:00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքասային հսկողության գործառույթներ՝ տեղադրելով մաքսակետեր: