24.11.2024
Ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհով մարդկնց անվտանգ տեղաշարժը. ՄԻՊ-ը՝ ԱԽՔ-ին
prev Նախորդ նորություն

Սպանվել է քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը». կա ևս երեք զոհ

Նոյեմբերի 11-ին, ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:


Shamshyan.com-ը գրում է, որ ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:


Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են:


Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:


Ըստ աղբյուրի, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ ականատեսների պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:


Փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ:


Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչությունում։