24.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 170 կրակոց
prev Նախորդ նորություն

Հայ Դատը կոչ է արել պաշտպանել Թուրքիայի հայերին

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող հայերին ուշադիր հետևել Թուրքիայում կատարվող իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել այնտեղ բնակվող հայերին:

Համբարյանի խոսքով, եթե հայ համայնքի անվտանգությանը սպառնալիքներ լինեն, ապա ստիպված են լինելու պաշտպանել նրանց կամ Հայաստանի անվտանգությունը:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էլ հայտարարել է, որ քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ` հնարավոր խնդիրների դեպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ հյուպատոսական աջակցություն Թուրքիայի տարածքում չի կարող տրամադրել ՀՀ քաղաքացիներին:

Հիշեցնենք, այսօր գիշերը Թուրքիայում կանխվել է ռազմական հեղաշրջման փորձ: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս բերվել, տեղի են ունեցել կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է և ամբողջությամբ կճնշվի: Հայտնի է, որ զոհվել է 60 մարդ, 754-ը ձերբակալվել: