25.11.2024
Նոյեմբերի 7-ին տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» միջոցառումը
prev Նախորդ նորություն

Նախատեսվում է 2022-ին բարձրացնել նվազագույն կենսաթոշակի, սոցիալական նպաստների չափերը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը Ազգային ժողովում այսօր հայտարարեց, որ 2022-ին նախատեսվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի, սոցիալական նպաստների չափերը:


«Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի նպատակն է օժանդակել անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը: Հատկացվելու է ավելի քան 37 մլն դրամ՝ շուրջ 97 հազար 216 ընտանիքների համար:


Եկող տարի բարձրացվելու է խնամքի նպաստի չափը՝ 26 հազար 500 դրամի փոխարեն այն հունվարի 1-ից կլինի 28 հազար 600 դրամ:


Գալիք տարի կիրականացվի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նոր միջոցառում: Ծնելիությունը խթանելու եւ բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2022-ի հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ երեխայի ծնողին կնշանակվի եւ մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալը կվճարվի դրամական աջակցություն՝ ամսական 50 հազար դրամի չափով: Միջոցառման իրականացմանն ուղղվելու է 2,925.0 մլն դրամ:


«Սոցիալական փաթեթների ապահովում» ծրագիրը նախատեսված է 130 հազար 687 շահառուի համար: Նախատեսվել է 9,949,8 մլն դրամ:


«Մինչեւ 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ 85 հազար դրամ: Հիմա քննարկումների մեջ ենք ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ»,-ասել է փոխնախարարը: