Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC) սեպտեմբերի 4-ից 23-ը անկացրեց խոշոր կրթական նախագիծ: Դուբայում կայացավ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy/MECMA) բացումը:
120-ից ավելի երիտասարդ երաժիշտներ աշխարհի ավելի քան 25 երկրներից մասնակցել են Ակադեմիայի՝ դաշնամուրի, ջութակի, թավջութակի, ֆագոտի, տրոմբոնի, շեփորի, հոբոյի, կլարնետի, վալտորնի և ֆլեյտայի վարպետության դասերի: Ակադեմիայում դասավանդում էին անվանի երաժիշտներ, երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորներ և մանկավարժներ. ջութակահարներ Պավել Վերնիկովը (Իսրայել/Շվեյցարիա), Բորիս Կուշնիրը (Ավստրիա), Դանիել Հոփը (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Դոգադինը (ՌԴ), Հայկ Ղազազյանը (Հայաստան/ՌԴ), Սերգեյ Խաչատրյանը (Հայաստան), Գրաֆ Մուրժան (Հունգարիա/ՌԴ), Ստելլա Չենը (ԱՄՆ), Սվետլանա Մակարովան (ՌԴ/Շվեյցարիա), Իգոր Պետրուշևսկին (Մեծ Բրիտանիա), դաշնակահարներ Պավել Գիլիլովը (Գերմանիա/Ավստրիա), Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Խեյ Յանգ Քիմը (Հարավային Կորեա), Ստեփան Սիմոնյանը (Գերմանիա/Հայաստան), Դմիտրի Ալեքսեևը (Մեծ Բրիտանիա), Ռուդոլֆ Բուհբինդերը (Ավստրիա), թավջութակահարներ Ալեքսանդր Ռամը (ՌԴ), Դմիտրի Յաբլոնսկին (ՌԴ/ԱՄՆ), ֆագոտահարներ Ռիչարդ Պալեյը (Իսրայել), Անդրեյ Շամիդանովը (ՌԴ), տրոմբոնահարներ Նատանել Բիկովը (Իսրայել), Վասիլի Կոզլովը (ՌԴ), շեփորահար Վլադիսլավ Լավրիկը (ՌԴ), հոբոյահարներ Լիոր Միշելը (ԱՄՆ), Պավել Օրլովը (ՌԴ), գալարափողահարներ Հագայի Շալոմը (Իսրայել), Վադիմ Շվեդչիկովը (ՌԴ):
Դասերն ընթանում էին երկու փուլով՝ սեպտեմբերի 4-ից 13-ը և 14-ից 23-ը: Այդ օրերին, որպես վարպետության դասերի լրացում, անցկացվում էին ցերեկային համերգները, որոնց ժամանակ անվանի մենակատարների հետ կարողացան ելույթ ունենալ Ակադեմիայի լավագույն աշակերտները՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի և Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմի ուղեկցությամբ և անվանի դիրժորների ղեկավարությամբ:
Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան, որն առաջին անգամ անցկացվեց InClassica դասական X հոբելյանական փառատոնի շրջանակներում Դուբայում, հանդիսանում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագիծ: Ակադեմիայի հիմնադրման պատմությունը սկսվել է հեռավոր 2011 թվականին՝ վարպետության դասերով, որոնց անցկացման համար հրավիրվել էին աշխարհի առաջատար կոնսերվատորիաների փորձառու մասնագետները:
Այսօր, հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի խոսքով` Ակադեմիան ինքը դարձել է երաժշտության բարձրագույն դպրոց.
«Այն եզակի է նրանով, որ կարճ ժամանակահատվածում երեխաները կարողանում են ձեռք բերել անգին գիտելիքներ և օգտակար պրակտիկա, հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրներից եկած պրոֆեսորների և հայտնի երաժիշտների հետ, ինչպես նաև որպես մենակատար հանդես գալ մեծ բեմում հայտնի նվագախմբերի հետ: Ակադեմիայի ուսանող դառնալու համար պետք է լրացնել հայտը կայքում, իսկ վարպետության բաց դասերին մասնակցելու և բեմում ելույթ ունենալու համար՝ անցնել հավելալ լուրջ ընտրական փուլ»:
Հայաստանն այս կրթական նախագծում ներկայացնում էին «Երաժշտությունը հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի 10 կրթաթոշակառուները, ինչպես նաև վեց պատանի դաշնակահարներ, որոնք ընտրվել էին դեռ 2020թ., սակայն COVID-19 համավարակի սահամանափակումներով պայմանավորված չէին կարողացել մասնակցել Ակադեմիայի վարպետության դասերին:
Դաշնակահարուհի Արիանա Կարապետյանն այցելել է վիրտուոզ դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեի վարպետության երկու դաս. «Դրանք երկու հրաշալի վարպետության դասեր էին: Բացի այդ, ես հնարավորություն ունեցա երկու շաբաթվա ընթացքում սովորել աշխարհահռչակ երաժիշտների մոտ: Դա աննկարագրելի փորձ էր ինձ համար և հրաշալի հիշողություններ»:
Դուբայում իրականություն դարձավ պատանի թավջութակահարուհի Մարի Հակոբյանի երազանքը. «Ես վերադարձա Դուբայից վառ տպավորություններով վարպետության դասերից: Ինձ եզակի հնարավորություն էր և մեծ հաջողություն էր ընձեռվել լսել այնպիսի հայտնի երաժիշտների, ինչպիսիք են Դմիտրի Հաբլոնսկին և Ալեքսանդր Ռամը»:
«Ինձ համար շատ օգտակար են այն գիտելիքները, որոնք ինձ վարպետության դասերի ընթացքում տվեցին հայտնի երաժիշտներ Պավել Գիլիլովը, Ջուլիանո Մացոկանտեն և Ստեփան Սիմոնյանը»,- նշեց դաշնակահար Գուր Սարգսյանը:
«Ես շատ տպավորված և հիացած եմ լավագույն երաժիշտների ու մանկավարժների անցկացրած վարպետության դասերից. դա ոչ միայն դրական զգացողություններ են, այլև՝ շատ գիտելիքներ, որոնք չափազանց կարևոր են ինձ համար: Իմ դասախոսները՝ Վլադիսլավ Լավրիկն ու Անդրեյ Զդունյուկը դասերի ընթացքում ինձ տվեցին խորհուրդներ առավել ճիշտ կատարողականի համար»:
Ջութակահարուհի Ասյա Անիսիմովան Ակադեմիայում անցկացրած 22 օրերի ընթացքում հասցրել է այցելել 44 համերգ և բազմաթիվ վարպետության դասեր. «Դա մեծ փորձ էր և հսկայական հնարավորություն ցանկացած երաժիշտի համար: Լսելով աշխարհահռչակ արտիստների՝ Սերգեյ Խաչատրյանի, Հայկ Կազազյանի, Մաքսիմ Վենգերովի, Գրաֆ Մուրժայի, Գիլ Շահամի, Դանիել Հոփի և մյուսների կատարումներ՝ ես կարողացա ստանալ շատ գիտելիք, նոր գաղափարներ և օգտակար խորհուրդներ, որոնք բնականաբար կիրառելու եմ ապագայում:
Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի դասախոսները նշեցին կազմակերպիչների կողմից իրականացված հսկայական, աշխատատար գործը. «Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված: Վարպետության դասերն անցնում էին հրաշալի միջավայրում: Միշտ հաճելի է աշխատել տարբեր բնավորությամբ ու տաղանդով օժտված երիտասարդ երաժիշտների հետ: Հնարավոր չէ մեկ կամ երկու դասի ընթացքում շտկել կատարողական տեխնիկան, բայց միշտ կարելի է երիտասարդ երաժիշտին տալ մտորելու գաղափարներ»,- իր կարծիքով կիսվեց ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
«Ակադեմիայում դասերն անցնում էին շատ ինտենսիվ, կազմակերպչական առումով ամեն ինչ իդեալական էր: Զվարթ, տաղանդավոր ու լավ երեխաներ էին հավաքվել, կատարում էին բարդ ստեղծագործություններ: Ինձ հաճելի է տեսել այդպիսի ձգտումը դեպի գիտելիք: Երաժշտությունն այնպիսի գիտելիք է, որը սովորում ես ողջ կյանքի ընթացքում: Շատ կարևոր է, որ երեխաներն ունեն բեմում ելույթ ունենալու հնարավորություն: Եւ ոչ միայն ելույթ ունենալ, այլ նվագել նվագախմի հետ: Դա եզակի հնարավորություն է: Սովորել նվագախմբի հետ նվագել հնարավոր է միայն պրակտիկայի ընթացքում: Եւ հաճախ այդ հարցում ուսանողներն ունենում են խնդիրներ: Նրանք 5-6 տարի սովորում են բուհում, և այդ տարիների ընթացքում նրանք հաշված դեպքերում կարող են բեմ դուրս գալ նվագախմբի հետ: Այդ իսկ պատճառով, Ակադեմիան դա յուրահատուկ նախագիծ է, որտեղ ուսումնառության օրերը հիշվում են ողջ կյանքի ընթացքում»,- նշեց դաշնակահար Ստեփան Սիմոնյանը:
Ակադեմիայի աշխատանքի ընթացքում կայացել է 20 համերգ, որտեղ, բացի պատանի մասնակիցներից, հանդես են եկել հայտնի մենակատարներ՝ ջութակահարներ Նիկիտա Բորիսոգլեբսկին, Հայկ Կազազյանը, Սերգեյ Դոգադինը, Անդրեյ Բառանովը, դաշնակահարներ Կոնստանսա Պրինչիպեն, Անդրեյ Գուգնինը, ալտահար Դևիդ Աարոն Կարպենտերը և ուրիշներ: Համերգներն անցնում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Կալինինգրադի պետական սիմֆոնիկ նվազգախմբի նվագակցությամբ: Դիրիժորական վահանակի մոտ էին Ֆելիք Կորոբովը, Իլյա Նորշտեյնը, Ջուզեպե Բրունոն, Ալեքսեյ Նյագան, Միխայիլ Կիրխգոֆը, Կոնրադ վան Ալֆենը, Օլիվեր Վեդերը:
Նշենք, որ Ակադեմիայի ուսանողներին նաև հնարավորություն էր ընձեռվել այցելել Х Միջազգային երաժշտական փառատոնը InClassica-ի երեկոյան համերգները: Ակադեմիան հաջող ավարտելու արդյունքում՝ ուսանողներին հանձնվել են պատվո դիպլոմներ: