29.07.2025
ԼՂՀ ՊՆ. Կանխվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձը
prev Նախորդ նորություն

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյնտենանտ

Հուլիսի 14-ի երեկոյան Աղդամի (Ակնա) շրջանում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը:

Համաձայն ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»:

Նշենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր տեղեկացրել էր, որ հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ, որը կանխվել է:
ՀՀ ԱԳՆ. Նիսի ահաբեկչությունում հայ է զոհվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան