4.08.2025
Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության համար. Սարգսյան

Կարծում եմ` ԱԱԾ բյուջեի ավելացումը պայմանավորված է գալիք դեմարկացիայի, դելիմիտացիայի և միջանցքի հետ: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

"Բնականաբար ունենալու ենք նոր սահմանագիծ, նոր սահմանապահ ուժեր, ավելի երկար պետական սահման պահելու անհրաժեշտություն, նոր կառույցներ և տեխնիկա:

Այս ամենի համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում, որը տրվելու է ԱԱԾ սահմանապահ զորքերի կարիքների համար:

Չեմ բացառում նաև, որ որոշ ֆինանսավորում նախատեսվի ռուս սահմանապահներին, եթե ստեղծվելիք ճանապարհը/միջանցքը նրանք են պահելու:

Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության համար...",- գրել է նա:


 


 

Մետրոպոլիտենի երթևեկությունը վերականգնվել է, խափանումը վերացվել. խոսնակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են