Իրանը չի փորձում միջուկային զենք ստեղծել, նա տեղ չունի Իսլամական Հանրապետության իր պաշտպանական դոկտրինում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն՝ ի պատասխան Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի եւ եվրոպական եռյակի հայտարարության:
Կիրակի օրը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են Վիեննայում իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու, ինչպես նաեւ Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը կանխելու ուղիները:
«Իրանը բազմիցս հայտարարություններ է արել, որ Գերագույն առաջնորդի դոկտրինի համաձայն, չի ձգտի միջուկային զենք ստեղծել, եւ բացի այդ, այդ զենքի տեսակը տեղ չունի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինում։ Եվրոպական եռյակի եւ ԱՄՆ–ի առաջնորդների պդնումներն Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելու կապակցությամբ ոչ այլ ինչ են, քան քարոզչություն», - նշել է Խաթիբզադեն:
Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը անպատասխանատվության եւ այդ հայտարարությունն արած կառավարությունների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման, ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի խախտման արդյունք է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից, ինչպես նաեւ եվրոպական կողմերի անգործությունը «իրենց պարտավորությունների կատարման մեջ»: «Հենց այս ամենն է հանգեցրել ներկա իրադրության», - ընդգծել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Իրանը կնքել են միջուկային գործարք: Գործարքը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխիք։
2018 թվականի մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել միակողմանի դուրս գալու եւ Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Ի պատասխան Իրանը հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով Միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: