11.06.2023
Իրանի պատասխանն Արևմուտքին. միջուկային զենքը տեղ չունի երկրի պաշտպանական դոկտրինում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիան անհանգստացած է Ռուսաստան սիրիացի քրդերի պատվիրակության այցով

Առաջիկայում Ռուսաստան է մեկնելու քրդական պատվիրակություն: Այդ մասին հայտնում են քրդական աղբյուրները` նշելով, որ Մոսկվա է մեկնելու մասնավորապես «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ամեդը:


Այդ մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:


Նշվում է, որ նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


Հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայի զինված ուժերի ու նրանց հարող խմբավորումների ռազմական գործողությունները Սիրիայում:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության պատվիրակությունը Սիրիայում հանդիպել էր քրդական ուժերի ներկայացուցիչների հետ: Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Իթան Գոլդրիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Մազլում Քոբանին և «Սիրիայի դեմոկրատական մեջլիսի» գործադիր խորհրդի նախագահ Իլհամ Ահմեդը:


 


 

ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպի ԲԿ-ներին է փոխանցել ավելի քան 3,5 տոննա օգնություն
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո