23.11.2024
Էրդողանն ու Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» հիմքն են դրել
prev Նախորդ նորություն

Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունները։

Դատական ակտը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


Հիշեցնենք, ավելի վաղ Արմեն Գևորգյանի պաշտպանը նշել էր, որ մեկ այլ քրեական վարույթով ինքն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։