23.11.2024
Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավորին
prev Նախորդ նորություն

Արդեն Երևանում են. փաստաթղթային որոշ գործընթացներից հետո 211 ավտոբուսները կմտնեն երթուղի

Երեւանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երեւան: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա տեղեկացրեց, որ ավտոբուսները տեղափոխելուց ճանապարհին լուրջ միջադեպեր չեն եղել, միայն չորս-հինգ ավտոբուսներ որոշակիորեն վնասվել են: Քաղաքապետը տեղեկացրեց, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան եւ փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի:


«Այս պահին նոր ավտոբուսների վարորդները դրանք օգտագործելու ուսուցում են անցնում նաեւ արտադրողի տրամադրած մասնագետների օգնությամբ: Իմ կողմից հստակ հանձնարարական կա՝ մաքսիմալ արագ կազմակերպել գործընթացը, որպեսզի հնարավորինս շուտ երեւանցիները երթեւեկեն նոր ավտոբուսներով», - ասաց քաղաքապետ Մարությանը: