23.11.2024
Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
prev Նախորդ նորություն

Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17–ին պահանջել է նահանջել Գորիսի և Մեղրիի դիրքերից

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել է նահանջել Գորիսի և Մեղրու դիրքերից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը։


Նրա խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին է դա տեղի ունեցել։ Վաղարշակ Հարությունյանը ժամանեց Գորիս և հայտարարեց, որ «մինչև հաջորդ օրվա ժամը 5-ը պետք է հեռանալ Գորիսի և Մեղրու դիրքերից»։


«Մինչդեռ պաշտոնյաները հայտարարում էին, որ բոլորը կմնան այն դիրքերում, որտեղ կանգնած են։ Եվ նոյեմբերի 9-ի համաձայնագրում նշված չէ, թե ինչու պետք է հեռանալ։ Իսկ երբ մենք այդ մասին հարցնում էինք նախարարին, նա ասում էր, որ տեղյակ չէ», - պատմել է նա։


Նրա խոսքով՝ այժմ թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում՝ Սև լճից վեր, Իշխանասար հատվածում։