20.04.2025
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
prev Նախորդ նորություն

"Պաշարված" դիրքերի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ

Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները "պաշարված" դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ.


«Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։


Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին», - ասվում է ՊԲ ֆեյսբուքի էջում։


Ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը գրել էր, թե ադրբեջանցիները պաշարել են ՊԲ ՊՇ 4-րդ վաշտի հրամանատարական դիտակետը և սպառնում են այդ բնագծում տեղակայված 114-127 մարտական հենակետերին։

ՀՔԾ-ն թույլ չի տվել Սեյրան Օհանյանին մեկնել ՀԱՊԿ նիստին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար