22.04.2025
«Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
prev Նախորդ նորություն

Միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական խաղաղություն ձևավորելուն. «Հայաստան»

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակական բնույթ են կրում, նույնիսկ վիրավորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում:


«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների անարժանապատիվ քաղաքականությունը չի կանխարգելում Ադրբեջանի իշխանությունների՝ միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների շարունակական կոպիտ խախտումները:


Մշտապես փաստացի միակողմանի խաղաղասիրական կոչերը, ագրեսիվ հայտարարություններն անպատասխան թողնելը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն:


Ազգային ժողովում առկա գործիքակազմի իրացմամբ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները նշված դեպքերի և առհասարակ Հայաստանի սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ հարցադրումների պատասխաններ ստանալու, և ժողովրդի առջև հաշվետվողականության պարտականության ապահովման համար, նույնիսկ հրատապ թեմայով քննարկման ձևաչափով»,- նշված է հայտարարությունում:


 


 

ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ ու խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան