«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Հոկտեմբերի 14-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին հայտնում է դաշինքի լրատվական ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային, ներքաղաքական, ինչպես նաև օրակարգային կարևոր այլ հարցեր։ Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձի, Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական հանցագործությունների, Ալիևի ագրեսիվ հռետորաբանության և ԼՂ հակամարտությունը բանակցային գործընթաց վերադարձնելու կարևորության վրա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշումները, շինծու քրեական գործերով հետապնդումները և քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու հակաժողովրդավարական ամենատարբեր եղանակները: