29.09.2023
Լավրովը մտադիր է Հայաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել երկկողմ հարցերն ու Ղարաբաղը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանը խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ-ն հայտնում է վեց վիրավորի մասին

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:


«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:


 

Իրադրությունը հանգիստ է․ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի. ՊԲ
Հաջորդ նորություն next
 Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է բռնի տեղահանված 97 735 անձ
29.09.2023
Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է բռնի տեղահանված 97 735 անձ