25.11.2024
S&P–ին առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանը` շնորհելով «B+» սուվերեն վարկանիշ
prev Նախորդ նորություն

Կովիդից մահացությունների բարձր մակարդակը կապված է ինքնաբուժման հետ. համաճարակաբան

Վերջին շրջանում կորոնավիրուսից մահացությունների բարձր մակարդակը կապված է քաղաքացիների ինքնաբուժման հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժանմունքի վարիչ Ռոմելա Աբովյանը։


Նա նշել է, որ աշնանը Հայաստանում ավանդական սուր շնչառական վարակ է գրանցվում։ «Այդ ֆոնի վրա կորոնավիրուսով վարակվածներից շատերը վատ ինքնազգացողությունը կապում են մրսածության կամ սուր շնչառական վարակների հետ եւ չեն դիմում բժշկի՝ երկար ժամանակ զբաղվելով տանը ինքնաբուժությամբ: Արդյունքում արդեն հիվանդանոց են տեղափոխվել շատ ծանր վիճակում, ինչը որոշ դեպքերում հանգեցնում է մահվան», - ասել է Աբովյանը։


Օգտվելով առիթից՝ նա կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնց մոտ նկատվում են գլխացավեր, կոկորդի ցավ եւ քթի արտազատում, պարտադիր կարգով դիմել բժշկի: Դա թույլ կտա կորոնավիրուսով վարակման հաստատման դեպքում ժամանակին սկսել ճիշտ բուժում՝ խուսափելով ծանր վիճակում անցնելուց։


Նշենք, որ նախօրեին կորոնավիրուսով հիվանդացածների շրջանում գրանցվել է 44 մահ, վերջին շաբաթվա ընթացքում մահացության միջին ցուցանիշը զգալիորեն աճել է՝ օրական միջինը հասնելով 30-ի եւ ավելի մահվան: