25.11.2024
Իրանը հայտարարել Է, որ տիրապետում է Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման փաստերի
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահները կքննարկեն Ղարաբաղի հարցը. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրայիմ Քալընը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնք հնարավոր է քննարկվեն G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Էրդողան-Բայդեն հանդիպման ընթացքում, գրում է ermenihaber.am-ը:


Ըստ Քալընի՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լայն շրջանակ են ընդգրկում՝ ներառելով երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, էներգետիկ, անվտանգային, ահաբեկչության դեմ պայքարի, առևտրային, պաշտպանական արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Կովկասի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի խնդիրները:


Քալընը հայտնել է, որ այս բոլոր հարցերը լինելու են երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում:


«Մեր ցանկությունն այն է, որ երկու ռազմավարական գործընկեր և դաշնակից երկրներն այս բնորոշումներին համապատասխանող մոտեցմամբ և դրական օրակարգով խնդիրները քննարկեն, այն հարցերում, որտեղ հնարավոր է համաձայնության գալ, առաջ շարժվեն, իսկ այն հարցերը, որոնց շուրջ չեն կարողանում համաձայնության գալ՝ լուծեն բանակցությունների և երկխոսության միջոցով»,-եզրափակել է Էրդողանի խոսնակը: