25.11.2024
Պուտինը տեսակապով հանդիպում կացկացնի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ
prev Նախորդ նորություն

Իրանը հայտարարել Է, որ տիրապետում է Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման փաստերի

Իրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են 2020թ. աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ ահաբեկչական խմբերի տեղափոխումն Ադրբեջան: «Իրանը ստացել է նրանց խոսակցությունների աուդիոֆայլերը եւ դրանք պահում է հետախուզական ծառայությունների տեսադաշտում», - այսօր՝ հոկտեմբերի 12-ին, նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում:


«Մենք ադրբեջանական կողմին մատնանշել ենք նման գործողությունների անընդունելիությունը, և նրանց բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են պատասխանել մեր մտահոգություններին։ Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ ջերմ են, բարի եւ բազմակողմանի, եւ երկու կողմերի պաշտոնատար անձանց այցերը շարունակվում են», - ասել է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը, գրում է EADaily-ն:


Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «տարածաշրջանում կան երրորդ խմբեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ ունենան»: «Համապատասխանաբար, նրանք կեղծ լուրեր են հրապարակում եւ փորձում են հարստանալ երկու երկրների մարդկանց տրամադրությունների վրա՝ սեփական նպատակներին հասնելու համար», - հավելել է Սաիդ Խաթիբզադեն:


Այնուհետեւ Իրանի ազգային ռադիոյի զրուցակիցն ընդգծել է, որ պատերազմը Ղարաբաղում Ադրբեջանի իրավունքների վերականգնման «ոչ լավագույն միջոցն» էր, եւ Թեհրանը միշտ ընդգծել է Բաքվի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը:


Իրանի դիվանագիտական կորպուսի եւ ռազմական հրամանատարության ներկայացուցիչները, բացի Իսրայելից, մատնանշում են նաեւ Ադրբեջանի տարածքում տարբեր ահաբեկչական տարրերի՝ գրոհայինների ներկայությունը, որոնք Թուրքիան Սիրիայից տեղափոխել է տարածաշրջան Ղարաբաղում 2020թ. աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի վաղ հերքել էր Իրանի մեղադրանքները Ադրբեջանի տարածքում Իսրայելի ներկայության վերաբերյալ՝ Թեհրանից պահանջելով համապատասխան ապացույցներ: