Իշխանությունները զբաղված են մանիպուլյացիաներով՝ անտեսելով առաջնահերթությունները. Օհանյան
Վերջին երկու ամիսների խորհրդարանի աշխատանքը ցույց է տվել, որ երկրի իշխանությունները մեկնաբանում են երկրի համար կարեւոր հարցերը մանիպուլյացիոն տեսանկյունից եւ չեն հիմնվում իրավիճակի իրատեսական գնահատականների վրա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ մոտ մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական սադրանքի պահից, սակայն մինչ օրս իրականությանը պատշաճ գնահատական չի տրվել: Իսկ դա անհրաժեշտ էր անել երկրի հետագա զարգացումն ապահովելու համար, նշել է Օհանյանը։ «Ես նկատի ունեմ անվտանգության գնահատում՝ արտաքին և ներքին սպառնալիքներ, ռազմավարության վերանայում՝ երկրի համար կարևոր ոլորտների զարգացման ուղղությունների որոշում», - հայտարարեց պատգամավորը:
Ինչպես հայտարարել է Օհանյանը, 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չեն քննարկել կարեւոր խնդիրներ: Ընդդիմության բոլոր հարցերին, որոնք վերաբերում են երկրի համար կարեւոր ուղղություններին, տրվում են մանիպուլյացիոն պատասխաններ՝ մոլորեցնելով հասարակությանը։ «Մասնավորապես, խոսքը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանին տիրող իրավիճակի, անվտանգության համակարգի ձևավորման և զարգացման մասին է։ Խորհրդարանում կառավարական հետ հարց ու պատասխանը ցույց տվեց, որ կառավարությունը չկարողացավ բոնորոշել այն առաջնահերթությունները, որոնց վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը», - հայտարարել է նա։
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության աշխատանքում ևս դժվարություններ կան, քանի որ դաշինքի մի քանի անդամներ գտնվում են կալանքի տակ և չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։ Այս ամենը հաշվի առնելով՝ դաշինքը առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը վերադարձնեն օրինականության շրջանակ։