24.11.2024
Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Հայաստանը COVID-19-ի մահացության հակառեկորդ է գրանցվել. մեկ օրում 34 հիվանդ է մահացել

Հայաստանում հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1202 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 269874 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1789088 վերջին մեկ օրում` 8576 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 16490 պացիենտ: Մեկ օրում աճել է 768-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 246659 անձ` վերջին մեկ օրում 400 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 քաղաքացի, մահացածների թիվը 5499 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1226 է: